ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 22–ին Սյունիքի մարզում գտնվող Խուստուփ լեռան մոտ աստղաքար է պայթել։
Ինչպես նշում են Տիեզերք/Space Facebook–յան էջի հեղինակները, հղում անելով Cosmo Deus–ին, դեպքը գրանցվել է փետրվարի 22–ին ժամը 23։05–ին։
Երկնաքարը պայթել է շատ մոտ տարածության վրա, շուրջն ամեն ինչ լուսավորվել է։ Ինչպես հրապարակման մեկնաբանություններում նշում են օգտատերերը, նրանք ևս ականատես են եղել այդ երկնային երևույթին, որը, նրանց խոսքերով, տևել է մեկ ակնթարթ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում