Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

05.06.2019, 12:21
Հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը ժամանել է Հալեպ։
Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խումբը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ), հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: 

«Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։ -0-