Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ

20.10.2021, 21:23
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ
Սուրենյանը պարզաբանում է ներկայացրել առաջիկա օրերին սպասվող ցրտահարությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին։ 

Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

«Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։ Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր», – նշել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։–0–