Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի նոյեմբեր է մեզ սպասվում

01.11.2024, 17:43
Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի նոյեմբեր է մեզ սպասվում
Սուրենյանը հայտնել է, թե ինչպիսի նոյեմբեր է մեզ սպասվում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ցածր 1-2 աստիճանով։

Տեղումների քանակը՝ նորմային մոտ։

«Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր», – հայտնել է ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։