Սուրենյանը հայտնել է, թե երբ կվերադառնա ամառը

11.07.2023, 14:12
Սուրենյանը հայտնել է, թե երբ կվերադառնա ամառը
Սուրենյանը հայտնել է, թե երբ կվերադառնա ամառը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնել է, թե երբ կվերադառնա ամառը։

«Այսօր էլ դիմացեք, վաղվանից կրկին ամառ է», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Նշենք, որ վերջին օրվա ընթացքում գրանցվել է ջերմաստիճանի նվազում։ Այսօր կեսօրից Երևանում և մի շարք շրջաններում տեղումներ են անձրևի տեսքով։ Երևանում այսօր ջերմաստիճանը +19...+22 է։

Հայպետհիդրոմետի կանխատեսմամբ, մայրաքաղաք Երևանում հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արդեն վաղը ցերեկային ժամերին Երևանում կանխատեսվում է +28...+30, հուլիսի 13–ին` +30...+32։

Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8, 12-ի գիշերը՝ կնվազի 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։–0–