«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից բժիշկներ են գործուղվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց (ՖՈՏՈ)

01.04.2020, 20:04
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից բժիշկներ են գործուղվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց. ՖՈՏՈ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից բժիշկներ են գործուղվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների, նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`
  • Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը
  • Սրտաբան Նոնա Ասատրյանը,
  • Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
  • Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`

  • Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
  • Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
  • Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
  • Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:

«Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 4 դեպք:–0–