Սուրբ Աթոռն ԱԳՆ–ից տարեկան 1 դոլարով կվարձակալի անշարժ գույք՝ փոխարենը տարածք տրամադրելով Վատիկանում

06.09.2024, 11:12
Սուրբ Աթոռն ԱԳՆ–ից տարեկան 1 դոլարով կվարձակալի անշարժ գույք՝ փոխարենը ՀՀ դեսպանության համար տարածք տրամադրելով Վատիկանում
Սուրբ Աթոռն ԱԳՆ–ից տարեկան 1 դոլարով կվարձակալի անշարժ գույք՝ փոխարենը տարածք տրամադրելով Վատիկանում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի կառավարությունը Երևանի Բաղրամյան 12 հասցեում գտնվող գույքը 99 տարի ժամկետով և տարեկան 1 դոլարով վարձակալությամբ կտա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Համապատասխան որոշումն ընդունվել է նախօրեին կառավարության նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:

Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: