632.07
7
535.11
+7
Եղանակը Երևանում
Հայ

Սումգայիթյան ոճրագործության, հայերին սպանելու համար մարդասպանների արդարացումն արտացոլվեցին Արցախյան վերջին պատերազմում. ԱԳՆ

13:05
27 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ։

33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

«Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Մարդու իրավունքների իրականացման փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` Սումգայիթ քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների», – նշվում է ԱԳՆ– հայտարարության մեջ:

Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Ավելին, նման ոճրագործությունների աներկբա արդարացումը, խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իրենց արտացոլումը ստացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելուն ուղղված ադրբեջանական իշխանությունների ջանքերում:

Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:

Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ: Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր:

Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք:

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:05
06 Ապրիլի 2021
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:08
06 Ապրիլի 2021
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
11:07
06 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 760 նոր դեպք, 712 մարդ առողջացել է, 13 մարդ մահացել է
23:25
05 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ. ՎԻԴԵՈ
20:46
05 Ապրիլի 2021
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:41
05 Ապրիլի 2021
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
16:07
05 Ապրիլի 2021
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց. նախագիծ
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց
15:38
05 Ապրիլի 2021
Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
15:21
05 Ապրիլի 2021
Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար, ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն Երևանի շենքերի բակերը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:02
05 Ապրիլի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. երթևեկությունը կփոխվի Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
11:08
05 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
13:33
04 Ապրիլի 2021
Արդեն ուշ ա, ամեն ինչ շատ լուրջ ա... Հարութը կյանքը զոհեց զինակից ընկերներին փրկելիս.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Հարությունը պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, զոհվել` զինակից ընկերներին կրակի տակից դուրս բերելիս ու հայրենիքը պաշտպանելիս. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ