579.16
6.72
490.19
+31
Եղանակը Երևանում
Հայ

Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին

19:00
15 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ–ում լր ագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագծին։

Նշենք, որ այսօր ԱԺ–ն արտահերթ նստաշրջանում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Վիկտոր Ենգիբարյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50 000 դրամից դարձնել 250 000 դրամ՝ այն հիմնավորմամբ, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։

Աղազարյանը դրական է համարել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարի ավելացումը։

«Պատգամավորական համակարգում պատգամավորի կարգավիճակը պետք է բավականին բարձր լինի: Շատ պագամավորներ բարձր արժեք են թե՛ իրենց մարդկային որակներով, թե՛ քաղաքական գործունեությամբ, և որպեսզի չարժեզրկվի պատգամավորի կարգավիճակը, օրենքի նախագիծը ճիշտ է», – ասել է Աղազարյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե շատ պատգամավորներ այսպես, թե այնպես մարզեր չեն գնում, որ պատգամավորների բարոյական պարտքն է միշտ գնալ մարզեր, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո գնալ, Աղազարյանը նշել է,որ համաձայն չէ այդ մտքի հետ:

«Շատերին գիտեմ, որ ակտիվ են և գնացել են մարզեր: Չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց երևույթն այնպես է, որ պարտադիր չէ մարզ գնալ, Երևանում էլ են լինում հանդիպումներ ընտրողների հետ: Ամեն տեղ էլ այդ շփումները լինում են, կներեք, շատ կենցաղային մակարդակ իջնեմ. մի անգամ քեզ հրավիրել են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ նրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չէ, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես: Չես կարող փողոցում գտնվող աթոռի վրա նստել, թեև էդպես էլ է լինում,  օրինակ՝ ես իմ շատ հանդիպումների մեծ մասն էդպես եմ անցկացնում՝ փողոցի էս նստարանից էն նստարանը, բայց երբ դու դա անում ես անընդհատ, հարցեր են առաջանում, մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես, այնպես որ պետք չի ասել, որ այս ծախսերը միայն մարզեր գնալու համար են»:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:55
14 Սեպտեմբերի 2021
Գիշերը մարտական հենակետում գրանցված միջադեպի հետքերով. բացի զոհից, կա նաև վիրավոր
Գիշերը մարտական հենակետում գրանցված միջադեպի հետքերով. բացի զոհից, կա նաև վիրավոր
15:32
14 Սեպտեմբերի 2021
Մինչև տարեվերջ Հայաստանում կլինի 78 համայնք.ՏԿԵՆ
Մինչև տարեվերջ Հայաստանում կլինի 78 համայնք.ՏԿԵՆ–ն ներկայացրելէ մանրամասներ, թե ինչու պետք է համայնքները խոշորացվեն
14:11
14 Սեպտեմբերի 2021
Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10–ին արդեն կլինեն Փոթիի նավահանգստում, ներդրվելու է էլեկտրոնային վճարման համակարգ.Մարության
Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10–ին արդեն կլինեն Փոթիի նավահանգստում, ներդրվելու է էլեկտրոնային վճարման համակարգ. Մարությանը մանրամասնել է
13:45
14 Սեպտեմբերի 2021
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի
Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի
12:43
14 Սեպտեմբերի 2021
Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca–ի 25000 դեղաչափի առաջին խմբաքանակը
Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca–ի 25000 դեղաչափի առաջին խմբաքանակը
11:55
14 Սեպտեմբերի 2021
Երևանում, հնարավոր է, սահմանվի 61–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Շոգ է լինելու. Երևանում, հնարավոր է, սահմանվի 61–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:28
14 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիները Որոտան բնակավայրի հատվածում տեղադրել են 10 տեսախցիկ, իրանցի վարորդներին ներկայանում են որպես հայեր ու գումար պահանջում.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Որոտան բնակավայրի հատվածում տեղադրել են 10 տեսախցիկ, իրանցի վարորդներին ներկայանում են որպես հայեր ու գումար պահանջում.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.ՖՈՏՈ
11:02
14 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 657 նոր դեպք, 416 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 657 նոր դեպք, 416 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է

10:11
14 Սեպտեմբերի 2021
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
12-ժամյա ջրանջատում է նախատեսված Երեւանի վարչական շրջաններից մեկում
10:00
14 Սեպտեմբերի 2021
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
Մարտական հենակետերից մեկում պահեստազորի 43-ամյա սերժանտ է մահացել
22:29
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել, նա ունեցել է երկկողմ թոքաբորբ
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին