«Սրիկան դու ես». թեժ բանավեճ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

26.06.2023, 13:28
«Սրիկան դու ես». թեժ բանավեճ ԱԺ–ում. ՎԻԴԵՈ
«Սրիկան դու ես». թեժ բանավեճ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ի արտահերթ նստաշրջանի ընթացքում թեժ բանավեճ սկսվեց իշխող խմբակցության և ընդդիմության միջև։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իշխող պատգամավորներին մեղադրեց պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահը քաղաքականացնելու մեջ՝ մատնանշելով, որ ոգեկոչման արարողությանը մասնակցելը անձնական գործ է։

Սրան ի պատասխան` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս հարցը թողնում է Մինասյանի խղճին։ Դրանից հետո սկսվեց թեժ վիճաբանություն, որի ժամանակ ընդդիմության կողմից բղավեցին «սրիկա», ապա հաջորդեցին փոխադարձ մեղադրանքներ 44-օրյա պատերազմում պարտվելու մեջ։


Այդ պահին ամբիոնին մոտեցավ իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մեծ մասը դահլիճի չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես ձեզ ասում եմ` սրիկան դուք եք»,- ասաց Կոնջորյանը` դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։–0–