«Սրանք իմ նախնիներն են...որոնք սովամահ են եղել, բռնաբարվել և սպանվել». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը (ՖՈՏՈ)

26.04.2020, 23:10
«Սրանք իմ նախնիներն են...որոնք  սովամահ են եղել, բռնաբարվել և սպանվել». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը. ՖՈՏՈ
«Սրանք իմ նախնիներն են...որոնք  սովամահ են եղել, բռնաբարվել և սպանվել». Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 105–րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրել է 1915թ.–ի սարսափելի իրադարձությունների պատմությունը։ Instagram–ի իր էջում Քարդաշյանը հրապարակել է stories, որտեղ բազմամիլիոնանոց լսարանին է ներկայացրել հայ ժողովրդի ողբերգական էջը։

Քարդաշյանն աշխարհի քարտեզում ցույց է տվել «փոքր երկիրը` Հայաստանը»։

 - рис.1

Եվ հիշեցրել է, որ 1915թ.–ի ապրիլի 24–ին սկսվել է Հայոց ցեղասպանությունը։

 - рис.2

«Սկզբում սպանվել են ամենահաջողակ հայերը»

 - рис.3

«Այնուհետև օսմանցի թուրքերը գնացել են կանանց և երեխաների հետևից»

 - рис.4

«Սրանք իմ նախնիներն են...որոնք  սովամահ են եղել, բռնաբարվել և սպանվել են»

 - рис.5

«1917թ.–ին սպանվել էր ավելի քան 1,5 մլն հայ»

 - рис.6

Քարդաշյանը հիշեցրել է Հիտլերի հայտնի ցիտատը. «Ո՞վ է այդ ամենից հետո այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։ Ադոլֆ Հիտլերը` Հոլոքոստի ժամանակ 6 մլն հրեաների սպանությունից առաջ

 - рис.7

«Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ոչ մի ռասսա, կրոն կամ խումբ այլևս երբեք չենթարկվի նման բանի», – այս խոսքերով ավարտել է իր պատմությունը Քարդաշյանը։–0–

 - рис.8