ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր մի քանի ժամ շարունակ քննեց ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, բայց որոշում չկայացրեց, հաղորդում է aysor.am–ը։
Загружается новость ... "Лево"
Փաստաբանական խմբի անդամ Սամվել Սիմոնյանի խոսքով, որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 8-ին։
Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 7 036 666 312 ՀՀ դրամ (ավելի քան 14.4 մլն դոլար) հարկեր չվճարելու դեպք։ Պետական եկամուտների կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ` հարկեր և մաքսատուրքեր վճարելուց խուսափելու մեղադրանքով։
2001 թվականին հիմնված «Սպայկա» հայկական ընկերությունը զբաղվում է մրգերի և բանջարեղենի արտահանմամբ Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է նաև փաթեթների, այդ թվում` փրփրապոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգիների զարգացմամբ և վերջերս գործարկել էպանիրների արտադրության գործարան, որում ներդրվել է 15 մլն դոլար։ Բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -0-