Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու. Փաշինյան

02.09.2019, 10:49
ՀՀ վարչապետը հայտնել է, որ Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու։
Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, այդ թվում իրականացնելով 394 վիրաբուժական միջամտություն:

Загружается новость ... "Лево"

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։–0–