Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական․ ՆԳՆ
19.12.2024,
15:55
Ո՞ր դեպքերում տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի․ ՆԳՆ–ն մի շարք նախաձեռնություններ է մշակում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն վարչարարությունը, կհեշտացնեն քաղաքացիների կյանքը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական իրավունքի վկայական, սակայն նա ունի վարելու իրավունք, և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չէ վարչական պատասխանատվության։
- Տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի, եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության մյուս մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։
- Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարելու կարգը։
- Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։
Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ։