626.73
6.99
533.84
+14
Եղանակը Երևանում
Հայ

Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցվի

18:44
18 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2021 թվականի բյուջեի մասին օրենքում, որի նպատակը՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծումն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով Շուռնուխում կատարվող աշխատանքների ընթացքը, նշեց, որ դեռևս հունվարի կեսերին անմիջապես մեկնել են Սյունիքի մարզ ու մարզպետի, վարչապետի խորհրդականի հետ այցելել Շուռնուխ, հանդիպել գյուղապետին, ծանոթացել խնդիրներին ու մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասի հողատարածքի ընտրությանը:

«Դրանից հետո մեր մասնագետներն սկսել են թաղամասի հատակագծման աշխատանքները: Հունվարի 29-ին փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ Կապանում կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ընդլայնված խորհրդակցություն, որտեղ որոշվել են մի շարք անհետաձգելի քայլեր, որոնք իրականացվում են այսօր: Այս ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 բնակելի տների շինաշխատանքները: Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները, որոնք կազմակերպված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման ու բնակեցման գործընթացը»,- ասաց Ղուլարյանը:

Նա հավելեց, որ ընդհանուր ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում: «Առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն ու ճանապարհն առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլով կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թվականին, և երրորդ փուլով մտածում ենք, որ կարող է անհրաժեշտություն լինի հասարակական, արտադրական նշանակության որոշ կառույցներ հիմնել: Դրանք կլինեն 2022-2023 թվականներին: Առաջին երկու փուլերի գնահատականով՝ կկազմի մոտ 700 մլն դրամ»,- ընդգծեց Ղուլարյանը՝ ավելացնելով, որ այսօր ընդունվող կառավարության որոշմամբ նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին Քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 470 մլն դրամ Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:25
05 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ. ՎԻԴԵՈ
20:46
05 Ապրիլի 2021
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում 20 ադրբեջանցի է զոհվել,Արա Սաղաթելյանին կկալանավորե՞ն և Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20:41
05 Ապրիլի 2021
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
Քոչարյանը պարզաբանել է` արդյոք մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ
16:07
05 Ապրիլի 2021
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց. նախագիծ
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց
15:38
05 Ապրիլի 2021
Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, թե երբ Փաշինյանը հրաժարական կտա
15:21
05 Ապրիլի 2021
Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար, ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն Երևանի շենքերի բակերը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:02
05 Ապրիլի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. երթևեկությունը կփոխվի Երևանի ծայրամասերից մեկի երկու խաչմերուկներում
11:08
05 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 479 նոր դեպք, 880 մարդ առողջացել է, 22 մարդ մահացել է
13:33
04 Ապրիլի 2021
Արդեն ուշ ա, ամեն ինչ շատ լուրջ ա... Հարութը կյանքը զոհեց զինակից ընկերներին փրկելիս.ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Հարությունը պատերազմի դաշտում կյանքեր է փրկել, զոհվել` զինակից ընկերներին կրակի տակից դուրս բերելիս ու հայրենիքը պաշտպանելիս. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
11:35
04 Ապրիլի 2021
Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. ՈւՂԻՂ
Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. ՈւՂԻՂ
11:18
04 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 590 նոր դեպք, առողջացել է 608 մարդ, մահացել է 17 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 590 նոր դեպք, առողջացել է 608 մարդ, մահացել է 17 մարդ
11:13
04 Ապրիլի 2021
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը