634.8
7.06
524.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Շուռնուխ գյուղի բնակիչ տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական». ՄԻՊ (ՖՈՏՈ)

13:05
11 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS [գլոբալ տեղորոշման] համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական», հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

Шурнух хлев

Ընդ որում, ինչպես տան, այնպես էլ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատված է ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներով:

«Հենց այդ տան տարածքում մենք փորձեցինք Գուգլ (google) քարտեզների մի քանի տարբերակներ, որոնցից ամեն մեկը ցույց տվեց տարբեր արդյունք, այդ թվում՝ Ստյոպա Մովսիսյանի տունը ու Շուռնուխ գյուղն ամբողջությամբ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքի մաս: Ցավոք, այսօր նման պատմությունները բազմաթիվ են. Նման կոնկրետ օրինակներն են հենց ապացուցում, որ սահմանների որոշման մինչ այս պահը կիրառվող մոտեցումների, GPS կամ Գուգլ քարտեզի (Google Map) մեխանիկական կիրառության պատճառով վտանգվել, իսկ հատկապես սեփականության ու մի շարք այլ իրավունքների դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները», – նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: 

Մարդիկ սեփականության վկայականներով անգամ չեն կարողանում օգտվել իրենց գույքից:

«Ուստի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հարցում նման մեխանիկական մոտեցումները, նման արագությամբ գործընթացները պետք է ուղղակի բացառվեն: Անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում հանձնաժողովային մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն», – նշում է Մարդու իրավունքների պաշտպանը:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
13 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
16:35
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
12:37
13 Փետրվարի 2021
Ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլի տարին Հայաստանին և նրա հարևաններին. մեկնաբանում է աստղաբանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլը Հայաստանին ու նրա հարևաններին. ՎԻԴԵՈ
11:21
13 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է
23:12
12 Փետրվարի 2021
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար, բայց բանակցությունների արդյունքում վերադարձրել են
20:38
12 Փետրվարի 2021
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
16:11
12 Փետրվարի 2021
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո (ՈւՂԻՂ)
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո. ՈւՂԻՂ
15:24
12 Փետրվարի 2021
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:26
12 Փետրվարի 2021
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
12:34
12 Փետրվարի 2021
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
11:33
12 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է.ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է
10:15
12 Փետրվարի 2021
ԿԳՄՍ փոխնախարար. մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ
Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է