Շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

17.02.2025, 10:28
9–ժամյա ջրանջատում է նախատեսդված Երևանի երկու վարչական շրջաններում
Շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 9–ժամյա ջրանջատում է նախատեսդված Երևանի երկու վարչական շրջաններում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 17-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 1,2,3-րդ թաղամասերի ջրամատակարարումը:

Բացի այդ այսօր՝ փետրվարի 17–ին, վթարային աշխատանքներով պայմանավորված ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 20-41 ՀԿՑ շենքերի, Բագրատունյաց 18 շենքի   ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։