ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուրջ 7-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 11:45-18:00-ն կդադարեցվի Վրացական 7, 9 շենքերի, Կոմիտասի 40, 42,44 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում