553.88
6.68
479.18
+26
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 52 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փփոխանցվել է պետբյուջե. Փաշինյանը պարզաբանել է, թե գումարը որտեղ է ծախսվել

19:23
15 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 44-օրյա պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհում, սփյուռքում և Հայաստանում հայությունը գումար էր փոխանցում «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ի աջակցություն  բանակի և երկու պետությունների:

Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

«Տեղի ունեցավ ուղղակի բյուջետային ֆինանսավորում, հիմնադրամից գումարները ուղղվեցին բյուջե, որից հետո մարտի 15-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումը եղավ`ստեղծել աշխատանքային խումբ, որը աուդիտորական կազմակերպության հետ համատեղ պետք է կատարեր աուդիտ և ներկայացնեին հասարակության դատին, որպեսզի փարատվեին բոլոր կասկածները։ Դրա վերջնաժամկետը ապրիլի 5-ն էր, ինձ հետաքրքրում է՝ ինչ տեղի ունեցավ այդ աուդիտորական կազմակերպության հետ»,-հարցրեց Հայկ Մամիջանյանը։

Հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով՝ տարածվել էր հայտարարություն, ըստ որի, հոգաբարձուների խորհուրդն արձանագրել էր, որ լսել է կառավարության հաշվետվությունն ու արձանագրել, որ չարաշահումներ և հանգանակված գումարների վատնումներ չեն եղել:

«Որից հետո որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ և իրականացնել աուդիտ: Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ ես տեղյակ եմ, որ այդ աշխատանքներն արվել են և ամփոփվել են, բայց չգիտեմ՝ ինչու չեն հրապարակվել: Բայց գիտեմ, որ աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել: Ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանն ու հայտարարությանը, ինչ որ արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը»,-ասաց վարչապետը:

Մամիջանյանն էլ արձագանքեց, որ այստեղ խոսքը շուրջ 52 մլրդ դրամի մասին է, որը, ըստ տարածված հայտարարության, ծախսվել է ռազմական ծախսերի ուղղությամբ։

 Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ռազմական ծախսերի հետ կապված տեղեկատվությունը սխալ է, որովհետև կառավարությունը երբեք, չի ասել թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նպատակով:

«Կառավարությունն ասել է, որ հետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 մլրդ դրամի հատկացում պատերազմի ընթացում առաջացած կարիքների համար: Պատերազմի ընթացում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական կարիքներ, տնտեսական, սոցիալական կարիքներ:  Եվ կառավարությունը 100 մլրդ դրամից ավել գումար է հատկացրել այդ կարիքները հոգալու համար: 100 մլրդ-ի մեջ 52 մլրդը եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից, իսկ մնացած ավելի քան 50 մլրդը եղել է պետական բյուջեի միջոցներից: Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար: Հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ: Եվ աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել տվյալներ, ապա դա կհրապարակվի»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
14:44
14 Հոկտեմբերի 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը.կառավարության որոշում
Կառավարության որոշմամբ, արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը
12:15
14 Հոկտեմբերի 2021
Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար
11:04
14 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել
22:43
13 Հոկտեմբերի 2021
ԱԱԾ. 700 քաղաքացի չի պատվաստվել, բայց ստացել է պատվաստումը հաստատող կեղծ փաստաթղթեր
Բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական դրամ կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են
22:22
13 Հոկտեմբերի 2021
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:56
13 Հոկտեմբերի 2021
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
Փոխվել են աշխատակիցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները COVID-19–ի դեմ պատվաստման կապակցությամբ
21:06
13 Հոկտեմբերի 2021
S&P գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն
14:32
13 Հոկտեմբերի 2021
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
ԱՆ փորձագետը նշեց, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսից մահացության բարձր ցուցանիշը
11:58
13 Հոկտեմբերի 2021
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
Չինաստանից Երևան բերվող 211 նոր ավտոբուսները սպասարկելու են 17 երթուղի.քաղաքապետարանից պարզաբանում են
11:53
13 Հոկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում
Մի ամբողջ օր ջուր չի լինելու Երևանի վարչական շրջաններից մեկում