ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չսառեցրած սիգը, որը հաճախ հանդիպվում է Հայաստանում, ապօրինի որսված է:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, հաղորդում է news.am–ը:
Նրա խոսքով՝ պիլոտային ծրագրի շրջանակում դիմումները, որոնք թույլ են տալիս սիգ որսալ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր 256 տոննա ծավալով, ստացել են 200 շահառուներ:
«Այդ տնտեսվարող սուբյեկտներն ունեն 20 սառնարանային տնտեսություններ, ինչը նրանց թույլ է տալիս վաճառել, այդ թվում արտահանել, նշված շրջանում որսված ձուկը սառեցված տեսքով: Թարմ ձուկը, որն այսօր հանդիպում է, ապօրինի է որսվել», – նշել է նախարարը:
Պետրոսյանը վստահեցրել է, որ այդ երևույթի դեմ պայքար է մղվում, վերջերս հայտնաբերվել և ոչնչացվել է 40-50 ցանց, ծրագրվում է տեղադրել 25 դիտակետ Սևանի երկայնքով և շուրջօրյա հսկողություն իրականացնել:
Ինչ վերաբերում է պիլոտային ծրագրին, ապա դա, նրա խոսքով, ինստիտուցիոնալ տեսանկյունից կայացել է:
«Ծրագրվում է հավելյալ քվոտաներ մտցնել, որտեղ կներառվեն այն 30-40 տոննան, որը չի օգտագործվել անցած տարի», – եզրափակել է Պետրոսյանը:–0–