ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է, որ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 240 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր շուրջ 210 զոհերի մասին, որոնցից 201-ի մարմիններն իդենտիֆիկացվել են:
Սակայն ավելի ուշ Սիմոնյանի մամուլի ծառայությունը հանդես է եկել հերքումով՝ նշելով, որ «շփոթմունք է եղել»:
«Այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար», - նշվում է Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել և անհետ կորել է ավելի քան 210 մարդ (զինծառայողներ և խաղաղ բնակիչներ):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է սեպտեմբերին Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնման և դուրս բերման գործընթացին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում