438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին Սիրիային ցուցաբերած մարդասիրական օգնության համար

18:38
08 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային ցուցաբերած մարդասիրական օգնության համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Սիրիային ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին», – ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ դա առանձնապես կարևոր էր սիրիացի երեխաների համար, ովքեր վաղուց չեն տեսել նորմալ կյանք և 5–7 տարի չեն հաճախել դպրոց։

Загружается новость ... "Лево"

«Դա, իհարկե, դարձավ զգալի ներդրում Սիրիայում նորմալ կյանքի հաստատման գործում», – ընդգծել է Շոյգուն։

Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային աջակցություն ցուցաբերելու համար։

«Մեծ երախտագիտություն եմ հայտնում ՌԴ–ին, հատկապես ՊՆ–ին և անձամբ ձեզ` մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու համար։ Դա մեծ ներդրում է», – ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով, Սիրիայում ՌԴ–ի գործունեությունը դրական է ազդում երկրի հետկոնֆլիկտային վերականգնման գործում։

«Կարծում եմ` մեր մասնակցությունն այդ մարդասիրական գործունեությանը շատ կարևոր է։ Կարևոր է օգնել սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը», – ավելացրել է Տոնոյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու