Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց
08.03.2020,
13:18
Շնորհավորանք անգամ օդից. Վանաձորում յուրօրինակ ձևով են շնորհավորում կանանց. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Մարտի 8–ը դարձել է համազգային տոն, և Վանաձորը բացառություն չէ։
Քաղաքում իսկական տոնական տրամադրություն է, կանանց և աղջիկներին շնորհավորում ու ծաղիկներ են նվիրում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և ոստիկանները։
ԱԻՆ–ի աշխատակիցներն էլ իրենց հերթին որոշել են յուրօրինակ ձևով շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Նրանք վերամբարձ կռունկի օգնությամբ ծաղիկներ են նվիրում պատշգամբում կանգնած կանանց և աղջիկներին։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը միանում է շնորհավորանքներին ու մեր ընթերցող կանանց մաղթում կանացի երջանկություն, ամուր և սիրող ընտանիք և, իհարկե, առողջություն։ Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք։–0–