ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը:
Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ:
«Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են:–0–