«Շիրակ» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր․ կա ձերբակալված
02.07.2024,
15:46
Կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36–ամյա տղամարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է, հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Facebook-յան իր էջում։
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու», – նշել է Սարգսյանը։
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Նշենք, որ այսօր առավոտյան ահազանգ էր ստացվել «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին, աշխատակիցները տարհանվել էին։