429.54
5.77
396.25
0
Եղանակը Երևանում
Հայ

«Շենգավիթ» ԲԿ-ում 33-ամյա ծննդկանի և նորածնի մահ է գրանցվել. ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ

10:15
30 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Շենգավիթ» ԲԿ-ում օրերս 33-ամյա ծննդկան ու նորածին է մահացել, ինչի կապակցությամբ ԲԿ-ն հանդես է եկել պարզաբանմամբ:

Ստորև ներկայացնում ենք ԲԿ-ի պարզաբանումը.

«Ս․թ․21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ: Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:

Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:

Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:
Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:
Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:

Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:

Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:

Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:

Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:

Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:
Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:

Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:

Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ
12:34
20 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
12:24
20 Հունվարի 2023
Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ
11:24
20 Հունվարի 2023
Վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր
01:12
20 Հունվարի 2023
Հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ինչպես է բռնկվել հրդեհը. հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
19:41
19 Հունվարի 2023
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա, ընդգծել է Փաշինյանը
13:42
19 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
11:55
19 Հունվարի 2023
Սպան, ելնելով ինքնապաշտպանական բնազդից, 5 լիտրանոց բենզինի տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ. Փաշինյան
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
11:39
19 Հունվարի 2023
Պապիկյանը հայտնեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում
Պապիկյանը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում