414.34
4.83
386.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Սևանի մակարդակը տարվա ընթացքում նվազել է 13 սմ-ով

15:52
02 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Սևանա լճի մակարդակն այս տարվա հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սմ-ով և հունվարի 30-ի դրությամբ կազմել է 1900.39 մ, ինչը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ հունվարի 24-30-ը Արփա-Սևան ջրանցքով լիճ մտնող ջրի ծավալը կազմել է 1 268 մլն մ3, իսկ 2022 թ.-ի հունվարի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում` 7 338 մլն մ3։

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած տվյալների` Սևանա լճի ջրի մակարդակը 2012-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 30-ի դրությամբ ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2013 թ.-ին (1900.09 մ), իսկ ամենաբարձրը ՝ 2021 թ.-ին (1900.52 մ):
Նախորդ տարվա փետրվարին, ըստ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացված տվյալների՝ 2021 թ.-ին գրանցվել է Սևանա լճի մակարդակի ամենաբարձր ցուցանիշը վերջին 5 տարիների ընթացքում:|

2021 թ.-ի օգոստոսին ԱԺ-ն հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններին, ըստ որի նախատեսվում է 2021 թ.-ի ոռոգման շրջանում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումների տարեկան առավելագույն ծավալը սահմանել 245 մլն մ3 նախկին 170 մլն մ3-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ 2017 թ.-ին չոր եղանակի պատճառով ջրբացթողումների ծավալն ավելացել է 100 մլն մ3-ով՝ գերազանցելով նախատեսված 170 մլն մ3-ին։ Նույն ծավալով էր նախատեսված նաև 2018-ին, սակայն օգոստոսի 29-ին ԱԺ-ն հավանություն տվեց մինչև 210 մլն մ3 ջրբացթողումների ծրագրին։ 2020 թ.-ին բացթողումների ծավալը չի գերազանցել թույլատրելի սահմանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or