610.71
7.03
513.29
+26
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

14:43
13 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը կալանավորվել է։

Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–յան իր էջում 

ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։ 

Հաշվի առնելով նշված գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 

2020թ․ հոկտեմբերի 9-ին նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, և դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ։ 

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Նարեկ Սարգսյանի պաշտպանները, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25մլն դրամի չափով։ 

ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է։

Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է հետաքննության մարմնին, և Ն․ Սարգսյանը կալանավորվել է:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
21 Հունիսի 2021
Ինչու՞ են ձերբակալել Մանախին, Քոչարյանը դիմել է դատարան, Ադրբեջանն էլ բողոքում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչու՞ են ձերբակալել Մանախին, Քոչարյանը դիմել է դատարան, Ադրբեջանն էլ բողոքում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:51
21 Հունիսի 2021
Հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին.«Մանախին» մեղադրանք է առաջադրվել
Հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Փաշինյանի հասցեին.«Մանախը» ձերբակալվել է
19:41
21 Հունիսի 2021
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
Հայաստանում մեկնարկել է ամառային զորակոչը
17:16
21 Հունիսի 2021
ՔԿ–ն կքննի 89 նյութ ընտրախախտումների վերաբերյալ, հարուցվել է 3 քրեական գործ
ՔԿ–ն կքննի 89 նյութ ընտրախախտումների վերաբերյալ, հարուցվել է 3 քրեական գործ
15:56
21 Հունիսի 2021
Կրեմլից շնորհավորել են հայ ժողովրդին.Պեսկովը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը գնահատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները
14:25
21 Հունիսի 2021
Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից. ԿԸՀ–ն խոստանում է պարզաբանել իրավիճակը
Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից. ԿԸՀ–ն խոստանում է պարզաբանել իրավիճակը
12:42
21 Հունիսի 2021
«Երեխայիս, որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ». զոհվածի մայրը` Փաշինյանին
«Երեխայիս, որ կորցրեցի, չուզեցի ձեզ կորցնեմ». զոհվածի մայրը` Փաշինյանին
12:01
21 Հունիսի 2021
ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն պաշտոնապես հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները
11:19
21 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է.ԱՆ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 26 նոր դեպք, առողջացել է 63 մարդ, 1 մարդ մահացել է
11:01
21 Հունիսի 2021
Փաշինյան.ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն
Փաշինյան.ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն
09:59
21 Հունիսի 2021
Փաշինյանը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
Փաշինյանը հաղթում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում. ԿԸՀ-ն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները
03:15
21 Հունիսի 2021
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել