554.77
6.66
491.03
-1
Եղանակը Երևանում
Հայ

Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)

13:11
17 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Վարդանանց փակուղի, Արամի փողոցը՝ Խանջյան-Արամ փողոցների խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, Բուզանդի փողոցը՝ Բուզանդի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից։

Ժամը 20։00-ից կսահմանափակվի նաև հետևյալ հասցեներ քաղաքացիների ելումուտը՝ Վարդանանց փողոցի 2-ից 16 զույգ համարի հասցեներ, 16/1, 16/2, 5-ից 11 կենտ հասցեներ, 11/4 և հարակից շինություններ, Հանրապետության փողոցի 59-ից 67 կենտ համարի հասցեներ, 58-ից 70 զույգ համարի հասցեներ և հարակից շինություններ, Տպագրիչների փողոցի 3-ից 5Ա կենտ հասցեների շենքեր, 4 և 6 զույգ հասցեների շենքեր և հարակից շինություններ, Նալբանդյան փողոցի 46-ից 50 զույգ համարների շենքեր, 50/1, 50/2, 50/3 և հարակից շինություններ։

Загружается новость ... "Лево"

Հանրապետության հրապարակ քաղաքացիների մուտքը կթույլատրվի ժամը 18.00-ից։

«Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին վերոնշյալ օրերին և ժամերին ավտոմեքենաները նախապես դուրս բերել նշված տարածքներից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նույն օրը ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր, որոնց ընթացքում կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ փողոցներում։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ից 13։00-ն փակ կլինի Գայի փողոտան՝ Գայի պողատա- Գյուլիքևխյան փողոց խաչմերուկից Գայի պողոտա- Թոթովենց-Նանսենի փողոցների խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Գարեգին Նժդեհի փողոցը՝ Գարեգին Նժդեհ-Մայիսի 9 փողողների խաչմերուկից Գարեգին Նժդեհի հրապարակ։

Ժամը 14։30-ից 15։30-ը Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Տիգրան Պետրոսյան փողոցը՝ Տիգրան Պետրոսյան-Սասնա Ծռեր խաչմերուկից։

Ժամը 14։00-ից 15։00-ն Ազատության պողոտան՝ Լամբադայի կամուրջից Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկ։

Ժամը 14։00-ից 15։00-ն Էրեբունու փողոցը՝ Էրեբունու հրապարակից Էրեբունու-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկ։–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
06 Դեկտեմբերի 2021
Մատենադարանից դեպի «Մատենա»․ Ռուբեն Վարդանյանն ու «Սկոլկովոն» գործարկել են բացառիկ կրթական նախագիծ
Մատենադարանից դեպի «Մատենա»․ Ռուբեն Վարդանյանն ու «Սկոլկովոն» գործարկել են բացառիկ կրթական նախագիծ
18:39
06 Դեկտեմբերի 2021
Երևանում Hard Rock Cafe կբացվի
Երևանում Hard Rock Cafe կբացվի
18:17
06 Դեկտեմբերի 2021
Հայաստանում շրջանառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը
Հայաստանում շրջանառության մեջ կդրվի ՀՀ-ում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը
17:18
06 Դեկտեմբերի 2021
ԱՆ-ն զգուշացնում է․ հանրապետությունում գրանցվում է ՍՇՎ-ի բարձր ակտիվություն
ԱՆ-ն զգուշացնում է․ հանրապետությունում գրանցվում է ՍՇՎ-ի բարձր ակտիվություն
16:53
06 Դեկտեմբերի 2021
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
Փաշինյանն ԱԽ նիստ է հրավիրել
14:02
06 Դեկտեմբերի 2021
24 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
24 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
11:17
06 Դեկտեմբերի 2021
Կորոնավիրուսի թվերը, կարծես, նվազում են․ գրանցվել է ընդամենը 95 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Կորոնավիրուսի թվերը, կարծես, նվազում են․ գրանցվել է ընդամենը 95 նոր դեպք, մահացել է 8 մարդ
09:27
06 Դեկտեմբերի 2021
ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներ․ՔՊ-ն պարտվում է Վարդենիսում, Աբովյանում, Վանաձորում, հաղթում՝ Հրազդանում, Նոյեմբերյանում, Աշտարակում
Նախօրեին Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, հրապարակվել են նախնական տվյալները
20:40
04 Դեկտեմբերի 2021
Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները
22:21
03 Դեկտեմբերի 2021
ՔՊ-ն կողմնորոշվել է նոր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցում
ՔՊ-ն կողմնորոշվել է նոր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցում
22:10
03 Դեկտեմբերի 2021
Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել է նոր օրենսդրական կարգավորումները
Այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր․փոխնախարարը ներկայացրել  է նոր օրենսդրական կարգավորումները
18:45
03 Դեկտեմբերի 2021
«Ռոստելեկոմ»-ը մեկ ամսավճարի 30%-ը կուղղի ռոբոտաշինության ուսուցման ծրագրին՝ հիմնելով ռոբոտաշինության լաբորատորիաներ
«Ռոստելեկոմ» ընկերությունը դեկտեմբերի 3-ից հանդես է գալիս «Նվիրի՛ր երազանք» նոր հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին