575.95
6.49
484.93
+29
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալային միջադեպ. ուշագրավ մանրամասներ Ծառուկյանի տան խուզարկությունից

10:26
28 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները ևս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով։ Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, և պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից, գրում է օրաթերթը:

«Ժողովուրդի» տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, և հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը՝ նշելով. «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաև Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչև հիմա խուզարկություն չի կատարել, այն ժամանակ՝ սկզբնական փուլում, կատարել է, բայց հիմա չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, ևւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»:

«Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել», – նշում են հոդվածի հեղինակները:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատասխանել են. «Նման պնդումները դատախազությանը թիրախավորելու հերթական անլուրջ փորձն են: Նախ՝ քրեական դատավարության օրենսդրութունը որևէ կերպ չի բացառում, քննության շահերից ելնելով և հանցագործությունների լիարժեք բացահայտման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված, տարբեր քննչական մարմինների կողմից իրենց վարույթում քննվող քրեական գործերի շրջանակում միևնույն վայրում օրենքով սահմանված կարգով քննչական գործողությունների իրականացումը: Նման իրավիճակները քննչական մարմինների բախում որակելն իրավական որևէ հիմք չունի: Բայց անգամ այդ պարագայում խմբագրության «անանուն աղբյուրները» հերթական անգամ մոլորության մեջ են գցել ձեզ, քանի որ նշված օրը Գագիկ Ծառուկյանի որդուն առնչվող քրեական գործով Գ. Ծառուկյանի առանձնատանը Քննչական կոմիտեի քննիչների կողմից քննչական գործողություններ առհասարակ չեն իրականացվել, և ձեր ունեցած տեղեկատվությունն իրականության հետ որեւէ աղերս չունի»:

«Ժողովուրդից» նկատում են, որ օրաթերթի անանուն աղբյուրների տված տեղեկությունը հաստատել է Ծառուկյանի փաստաբանը, հերքել է դատախազությունը, իսկ ԱԱԾ-ն ու Քննչականը լուռ են:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
17 Սեպտեմբերի 2020
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքով անտարբեր չպետք է անցնի. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է. «Երեկ ԱԺ–ում նշում էին, որ քաղաքացիներին տուգանում են, երբ մենակ քիթն է բաց լինում։ Կներեք, բայց էտ վիրուսի ներթափանցման թիվ մեկ  գործիքը քիթն է, դիմակը ծնոտը փակելու համար չի». ՎԻԴԵՈ
11:47
17 Սեպտեմբերի 2020
Փաշինյան. կորոնավիրուսով վարակման դեպքերն էականորեն ավելացել են, միտումն անհանգստացնող է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր նշել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերն էականորեն ավելացել են, միտումն անհանգստացնող է. ՎԻԴԵՈ
11:28
17 Սեպտեմբերի 2020
COVID–19–ից առողջացել է ևս 162 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
COVID–19–ից առողջացել է ևս 162 մարդ, 2 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
10:52
17 Սեպտեմբերի 2020
295 դեպք` 1 օրում, կատարվել է 4319 թեստավորում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46671–ի
295 դեպք` 1 օրում, կատարվել է 4319 թեստավորում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46671–ի
10:19
17 Սեպտեմբերի 2020
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 34մլն դրամի վատնում կատարելու համար
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ շուրջ 34մլն դրամի վատնում կատարելու համար
08:15
17 Սեպտեմբերի 2020
Թեժ աշնան մեկնարկ ԱԺ-ում, բողոքի ակցիաներ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, ՊՆ զինծառայողի մահը հակառակորդի կրակոցից. ամփոփում ենք սեպտեմբերի 16-ի լրահոսը
Թեժ աշնան մեկնարկ ԱԺ-ում, բողոքի ակցիաներ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, ՊՆ զինծառայողի մահը հակառակորդի կրակոցից. ամփոփում ենք սեպտեմբերի 16-ի լրահոսը
22:25
16 Սեպտեմբերի 2020
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը (ՎԻԴԵՈ)
Հարյուրավոր մարդիկ դուրս եկան երթի՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը և պաշտպանելով ազգային կրթությունը. ՎԻԴԵՈ
21:01
16 Սեպտեմբերի 2020
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
COVID-19-ի թեստերի փոխադարձ ճանաչման հնարավորություն և կանոնավոր ուղևորափոխադրումների վերսկսում. փոխվարչապետը՝ ԵԱՏՄ-ում քննարկումների մասին
20:50
16 Սեպտեմբերի 2020
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Գլուխները պատով են տալիս բոլոր նրանք, ովքեր կառավարության կամ վարչապետի անունը շոշափում են. Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:40
16 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ. Փաշինյանը՝ հուլիսյան դեպքերի մասին. ՎԻԴԵՈ
19:09
16 Սեպտեմբերի 2020
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են. Տոնոյան
18:56
16 Սեպտեմբերի 2020
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում
Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում