437.67
4.35
404.35
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին (ՎԻԴԵՈ)

20:21
21 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախորդ կիրակի Հանրայինի ուղիղ եթերում սկանդալ է հասունացել։

Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկում» հեղինակային ծրագրի ժամանակ, որը նվիրված էր Մարտի 1–ի իրադարձությունների քննությանը, հաղորդման հյուրը` ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, վիրավորել է լրագրողին` սպառնալով ջուր շփել նրա երեսին։

Վեճի թեմա է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Մարտի 1–ի գործն» ամբողջությամբ բացահայտված է։ 

«Երբ վարչապետը հայտարարում է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, ապա հարց է առաջանում` որտեղից նրան նման տեղեկատվություն», – հայտարարել է Հակոբյանը` նշելով, որ վերջին ամիսներին Փաշինյանը սկսել է դիմել Սահմանադրությանը հակասող քայլերի։

Հակոբյանին ընդհատել են հաղորդման մյուս մասնակիցները, ինչից հետո նա բարձրացրել է ձայնը և «դու»–ով դիմել հաղորդավարին. «Դու իրավունք չունես միջամտել խոսակցությանը` որպես լրագրող», – նշել է նախկին պատգամավորը` մեղադրելով հաղորդման ղեկավարությանը բնակչության շրջանում «ատելության տարածմանը»։ 

«Դուք չպիտի ասեք, թե ես ոնց հարցազրույց վարեմ։ Ես ձեզ դիմում եմ «դուք»–ով և խնդրում եմ նույնը ձեզնից», – նշել է Ղազարյանը։

Հակոբյանն իր հերթին հայտարարել է, որ Ղազարյանն արժանի չէ դրան։ «Միգուցե ձեզ վատ եք զգում, ջուր խմեք», – շարունակել է Ղազարյանն, ինչին ի պատասխան Հակոբյանը սպառնացել է. «Էս ջուրը կշփեք էրեսիդ, տեղումդ կմնաս, հասկացա՞ր»։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։ 

Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով