Սարատով-Երևան օդանավը «Զվարթնոցի» փոխարեն վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում․ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել
17.12.2024,
11:13
Սարատով-Երևան օդանավի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շաբաթ օրը Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` «Զվարթնոցի» փոխարեն:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:
«Էրեբունի իջնելուց կարժ ժամանակ հետո ինքնաթիռը գնացել է «Զվարթնոց»: Երեկ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննություն անցկացնի, մինչև հետաքննությունը չավարտվի, պատճառների և այլ մանրամասների մասին ոչինչ չենք կարող հայտնել: Հենց ավարտվի, պաշտոնապես արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասել է նա։

