Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանի առևնգման գործի շրջանակում

01.05.2019, 17:08
Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանի առևնգման գործի շրջանակում:
Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է Համլետ Ղուշչյանի առևնգման գործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է նախկին պատգամավոր և ձեռներեց Սամվել Ալեքսանյանին։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նրա խոսքով, Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա հեռուստաղորդավար Համլետ Ղուշչյանի ենթադրյալ առևանգման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։

Ղաուշչյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն առևանգվել է Ալեքսանյանի կողմից։ Այդ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 131–րդ հոդվածի 1–ին, 2–րդ և 3–րդ մասերի հատկանիշներով (Մարդուն առևանգելը)։–0–