575.46
6.57
485.33
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 39050 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ. Փաշինյան

00:21
26 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։ Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»,  – գրել է նա Facebook–յան իր էջում։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲՀԿ–ն 26–ով ձայնով դիմել է Սահմանադրական դատարան։ Օրերս ԲՀԿ–ն որոշել էր կազմակերպել ստորագրահավաք, որպեսզի դիմի ՍԴ` վիճարկելու Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը՝ որակելով այն հակասահմանադրական։ Նրանց անհրաժեշտ էր հավաքել 27 ձայն։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12 տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:08
02 Օգոստոսի 2020
Տավուշցիներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. մարզպետ (ՎԻԴԵՈ)
Մեծ թափով շարունակվում են հակառակորդի հրետակոծության հետևանքով սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները. ՎԻԴԵՈ
19:05
02 Օգոստոսի 2020
Օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
ԿԳՄՍՆ–ից զգուշացնում են, որ օգոստոսի 3–ից կկազմակերպվեն դասեր հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար
18:21
02 Օգոստոսի 2020
«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ
Ամերիաբանկը Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով
14:07
02 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
11:20
02 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից 193 մարդ է առողջացել, 5-ը՝ մահացել․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 61 տարեկան
10:57
02 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 209 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 39050–ի
16:42
01 Օգոստոսի 2020
ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
Քննարկվում է 3 սցենար. ԿԳՄՍ փոխնախարարը խոսել է սեպտեմբերից դպրոցների բացման հավանականության մասին
13:08
01 Օգոստոսի 2020
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սուրենյանը ներկայացրել է օգոստոսի եղանակի կանխատեսումը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:13
01 Օգոստոսի 2020
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն. ԱՆ
COVID-19–ից մահացել է 11 մարդ, 41–ամյա տղամարդը չի ունեցել քրոնիկ հիվանդություն
10:55
01 Օգոստոսի 2020
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
291 դեպք` 1 օրում. Հայաստանում COVID-19–ի դեպքերը հասան 38841–ի
09:00
01 Օգոստոսի 2020
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
Նորածնի դաժան սպանությունը, COVID-19–ի նահանջը, նոր նախարարի նշանակումը. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
22:24
31 Հուլիսի 2020
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը
«Զվարթնոց» օդանավակայանին պարտավորեցրել են վերանայել ավտոկայանատեղիի սակագների բարձրացումը