Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

25.11.2022, 11:57
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հայկական կողմը կորուստներ չունի», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-