413.47
4
386.35
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է. Փաշինյանն ուղերձ է հղել

10:08
24 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում նշվում է.

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր: Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները:

Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:

Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով:
Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

 Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
22 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնական փողոցներում իրավիճակը կտրուկ սրվել է, ցուցարարներին բերման են ենթարկում
Երևանի կենտրոնական փողոցներում իրավիճակը կտրուկ սրվել է
11:39
22 Սեպտեմբերի 2023
Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքները
Ո՞վ որքան լրացուցիչ ձայն է ստացել
11:32
22 Սեպտեմբերի 2023
2024թ.–ի հունվարի 1–ից օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու կարիք չի լինի
ՀՀ քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա
10:33
22 Սեպտեմբերի 2023
ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարում է, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ
09:37
22 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել
Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել
00:57
22 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ում ստեղծված հումանիտար վիճակը Հայաստանում որոշ ուժեր փորձում են օգտագործել և անկայուն իրավիճակ ստեղծել. ԱԽ քարտուղար
Գրիգորյանն ավելացրել է, որ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանը պատրաստ է իր ուժերի ներածին չափով այդ սցենարին
23:31
21 Սեպտեմբերի 2023
Բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիաներից 46 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ
21:15
21 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցները միաժամանակ փակում են կենտրոնի փողոցները
Երևանում հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել քաղաքի կենտրոնական փողոցները
19:46
21 Սեպտեմբերի 2023
Երևանում բազմամարդ հանրահավաք է. պահանջում են կառավարության հրաժարականը (ՎԻԴԵՈ)
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են գործող կառավարության անհապաղ հրաժարականը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի
16:55
21 Սեպտեմբերի 2023
Երևանի կենտրոնում ակցիաներ են՝ ի աջակցություն Արցախի (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում հինգշաբթի անցկացվում են ակցիաներ՝ ի աջակցություն Արցախի. ՎԻԴԵՈ
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին