ՍԴ–ն նշանակել է խորհրդարանական ընտրություները վիճարկելու մասին 4 քաղաքական ուժերի դիմումները քննելու ամսաթիվը
05.07.2021,
20:10
ՍԴ–ն նշանակել է խորհրդարանական ընտրություները վիճարկելու մասին 4 քաղաքական ուժերի դիմումները քննելու ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 9–ին կքննի չորս քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին նշվում է ՍԴ–ի կայքում։
Սահմանադրական դատարանը որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դրանք վերաբերում են նույն վեճին։ Բոլոր դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում։
Միավորված գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։–0–