ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանը կքննի «Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթը, որը վերաբերում է ԶԼՄ–ների պահանջին` տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն։
Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է ՍԴ–ի
կայքում։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
Загружается новость ... "Лево"
Գործի դատաքննությունը կսկսվի 2020 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով: Նշվում է, որ սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավվելու են նշված որոշումն ու օրենսգիրքն ընդունած մարմնինները` Կառավարությունն ու Ազգային ժողովը:
Հայաստանում, կառավարության որոշմամբ, 2020թ.–ի սեպտեմբերի 27–ին հայտարարվել է ռազմական դրություն Արցախի վրա Ադրբեջանի ԶՈւ–ի զինված հարձակման պատճառով։–0–