ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ

10.03.2021, 00:12
ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ
ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա. ՀՀ նախագահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ։ 

Загружается новость ... "Лево"

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն առանց փոփոխության։ 

«Տարբեր քաղաքական ուժերի, գործիչների և անձանց կողմից հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, պարզաբանումներ և վերլուծություններ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու ժամկետների վերաբերյալ: Այս հարցը շահարկելով՝ ձևավորվում է թյուր կարծիք, թե մարտի 9-ը ՍԴ դիմելու վերջնաժամկետն է: Հայտնում ենք, որ նման կարծիքներն անհիմն են՝ ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա, և Հանրապետության նախագահն առաջիկայում դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, ինչի մասին արդեն իսկ հայտարարվել է: Հանրապետության նախագահը կրկին հանդարտության, սթափության ու զսպվածության կոչ է անում բոլորին»:–0–