Ս. Սարգսյանի դատը, դել Պիեռոյի երևանյան այցը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
29.02.2020,
10:30
Ս. Սարգսյանի դատը, դել Պիեռոյի երևանյան այցը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը. ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (փետրվարի 24–28)։
- Փետրվարի 25–ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվել է պետական միջոցների յուրացման մասին քրեական գործով առաջին դատական նիստը, որի մեղադրյալներից մեկը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է:
- ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդները։
- «Այո» քարոզչական շտաբի լոգոյի շուրջ սկանդալ էր հասունացել, ավելի ուշ պարզվեցին տարբերանշանի բնօրինակի հեղինակները։
- Նախորդ շաբաթ պարզվեց, որ լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիեռոն այցելել էր Երևան։
- Կորոնավիրուսի տարածման ֆոնին Հայաստանը միջոցներ է ձեռնարկում վիրուսի հավանական ներթափնցումը կանխարգելելու համար։ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը վարչապետին ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը։–0–