526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է «Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակումը

12:37
06 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանել է «Հայելի» մամուլի ակումբի վրա կատարված հարձակումը։ 

«Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական», – նշել է Բադասյանը Facebook–յան իր էջում:

Մի խումբ երիտասարդներ շաբաթ օրը ցերեկը հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա, որի հիմնադիրն ու ղեկավարն Անժելա Թովմասյանն է։ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։

Загружается новость ... "Лево"

Անժելա Թովմասյանը տեղի ունեցածը որակել է խուլիգանություն, որին պետք է շատ արագ տրվի իրավական պատասխան։ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր հերթին խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։ 

Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։ Հոկտեմբերի 4–ին ԱԺ պատգամավորները գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեցին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը։ Խմբակցությունում կարծում են` քանի որ Թովմասյանը երկար ժամանակ եղել է նախկին իշխող ՀՀԿ կուսակցության անդամ և 2010թ.–ից զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, ապա դա հարուցում է կասկածներ Թովմասյանի անաչառության հարցում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ Թովմասյանն ազգակցական հարաբերություններ ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։