Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ
03.02.2021,
16:27
ՌԴ վարչապետը փաստաթղթեր է ստորագրել. Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է փաստաթղթեր Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այս մասին նշվում է ՌԴ կառավարության կայքում։
Որոշում է ընդունվել 2021թ.–ի փետրվարի 15–ից փոխադարձ հիմքով վերսկսել միջազգային ավիահաղորդակցությունը Հայաստանի (Մոսկվա–Երևան, շաբաթական չորս չվերթ) և Ադրբեջանի (Մոսկվա–Բաքու, շաբաթական երկու չվերթ) հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փետրվարի 1–ից մինչև մարտի 1–ը մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիրը, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նմուշառումը պետք է իրականացվի թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ և հավելվածում նշված լաբորատորիաներում։ Առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–