578.33
6.66
486.24
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանը գործադրում է զգալի ջանքեր իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում. Կոպիրկինը` սյունեցիներին (ՖՈՏՈ)

23:39
05 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիք կատարած այցի շրջանակում հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։

Կողմերը քննարկել են իրավիճակը Սյունիքի սահմանամերձ շրջաններում։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը գործադրում է զգալի ջանքեր իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակում։ Նա շնորհակալություն է հայտնել Գորիսի ղեկավարությանը քաղաքում ռուս զինծառայողների տեղակայման հետ կապված բոլոր կենցաղային հարցերն օպերատիվ լուծելու համար։

Առուշանյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի և մասնավորապես Սյունիքի մարզի անվտանգության ապահովմանն աջակցելու համար։

Կոպիրկինը նաև այցելել է Գորիսում գտնվող 102–րդ ռուսական ռազմաբազայի առանձին խմբին և Սիսիանում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի առանձին ավիացիոն խմբին։

Դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է ռուս զինծառայողների առօրյա և ուսումնառազմական գործունեությանը, ինչպես նաև այս ստորաբաժանումների կողմից իրականացվող խնդիրներին։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով Կոպիրկինը մասնակցել է Գորիսի թիվ 4 դպրոցի Վերջին զանգի հանդիսավոր արարողությանը։
Դեսպանն այցելել է նաև Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց` ռուսերենի խորացված ուսուցմամբ։ Դպրոցում գործում է Ռուսերենի կենտրոն։ Կոպիրկինը որպես նվեր հանձնել է ռուսալեզու գեղարվեստական գրականություն։ Դպրոցի աշակերտները հյուրերին են ներկայացրել գրական–երաժշտական կոմպոզիցիա։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:53
31 Հուլիսի 2021
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Հակառակորդը երեկոյան կրկին կրակ է բացել Երասխի հատվածում՝ սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
11:40
31 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում և փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել
20:13
30 Հուլիսի 2021
Հայաստանում հայհոյելը կամ ծանր վիրավորելը քրեորեն պատժելի կդառնա
Հայաստանում հայհոյելիս զգույշ եղեք․ կարող եք քրեորեն պատժվել կամ տուգանք վճարել
17:46
30 Հուլիսի 2021
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հայկական կողմի խոցած ԱԹՍ-ի նկարները և Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի առեղծվածը․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:45
30 Հուլիսի 2021
Կսահմանվի տուգանք սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Սահմանային շերտում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ների օգտագործման համար կսահմանվի տուգանք. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
13:18
30 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
12:38
30 Հուլիսի 2021
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն
Հայաստանում նախատեսվում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:14
30 Հուլիսի 2021
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ)
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառում. հայտնաբերվել է 45մլն դոլար արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ.ՎԻԴԵՈ
11:02
30 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է`
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 264 դեպք, 199 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:57
30 Հուլիսի 2021
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Գեղարքունիքում խոցված ԱԹՍ–ի լուսանկարները.ՖՈՏՈ
09:52
30 Հուլիսի 2021
ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր են կասեցվել.ՊՆ
Երեկ երեկոյան կասեցվել են ՀՀ տարածք ԱԹՍ-ների մուտքի փորձեր
19:23
29 Հուլիսի 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված իրավիճակը