ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս սահմանապահները, հայկական կողմի խնդրանքով, լրացուցիչ ուժեր կտեղակայեն Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին, հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
«Ընդունված որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցների ապահովման նպատակով և հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ սահմանային վարչության կողմից հատկացվել է լրացուցիչ ռեզերվ (188 զինծառայող) և անհրաժեշտ թվով տեխնիկա։ Սահմանապահները կտեղակայեն լրացուցիչ ուժեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին...Ադրբեջանական կողմն իրազեկվել է, անհրաժեշտ փոխգործակցությունը գործընկերների հետ կազմակեպվել է», – ասել է Բորտնիկովը ուրբաթ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ կազմակերպված խորհրդակցության ժամանակ, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Անհրաժեշտ հարցերը` Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ինչպես նաև սահմանային գերատեսչությունների գծով փոխգործակցության տեսակետից, սահմանվել են, իրականացվում է տեղեկատվության մշտական փոխանակում...Ընդ որում գտնվում ենք տեղեկատվության փոխանակման շուրջօրյա ռեժիմում», – ավելացրել է Բորտնիկովը։
Загружается новость ... "Лево"
ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մասին
Գյումրիում տեղակայված է ռուսական 102–րդ ռազմաբազան, որը կատարում է մարտական հերթապահություն ԱՊՀ երկրների ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանը 2010թ.–ի օգոստոսի 20–ին մինչև 2044թ.–ը երկարաձգել են ռազմաբազայի տեղակայման ժամկետը։ Բազան համալրված է ЗРК С-300В, Бук-М1-2 զենիթահրթիռային համալիրներով, ՄիԳ–29 չորրորդ սերնդի ժամանակակից կործանիչներով, Մի–8ՄՏ ռազմատրանսպորտային ուղղաթիռներով և Մի–24Պ հարվածային ուղղաթիռներով։–0–