425.46
4.32
402.4
+17
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն

20:33
22 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմ» ընկերությունը հանրությանն է ներկայացնում նոր և օգտագործման համար առավել մատչելի վեբ կայքը՝ www.rostelecom.am: Ընկերության մասնագետներն արել են հնարավոր ամեն բան, որպեսզի կայքը լինի գեղեցիկ դիզայնով և հարմարավետ ինտերֆեյսով, հաղորդում է «Ռոստելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունը:

Նոր կայքում ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դասակարգված են ըստ բաժինների՝ ինչպես տան, այնպես էլ բիզնեսի համար: Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ողջ կազմին, նորություններին:

Այժմ ընկերության նոր կայքի միջոցով բնակիչները կարող են շատ ավելի արագ կերպով առցանց միանալ ընկերության ծառայություններին` սեղմելով «Միանալ Հիմա» կոճակին:

Ինչպես նաև գործող բաժանորդները, առանց տանից դուրս գալու, կարող են օգտվել վճարման առավել հարմար և ճկուն տարբերակներից՝ մատուցվող ծառայությունների դիմաց վճարելով անմիջապես ընկերության կայքից:

Կայքի նորություններ բաժինը պարբերաբար թարմացվում է՝ և այցելուներին ներկայացնում ընկերության կողմից իրականացվող գործունեության, հատուկ առաջարկների, կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Առանձին հատվածում ներկայացված է ընկերության վաճառքի և սպասարկման սրահների վերաբերյալ տեղեկատվություն՝ սպասարկման քարտեզի տեսքով, ինչպես նաև հետադարձ կապի հնարավորություն՝ որակի վերահսկման նպատակով:

Կայքի նոր դիզայնին ծանոթանալու և մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.rostelecom.am։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ–ի մասին 

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:12
25 Հոկտեմբերի 2023
Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը
Երևանում այսօր բացվեց Կանադայի դեսպանատունը
15:08
25 Հոկտեմբերի 2023
Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Snoop Dogg–ի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար
13:34
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ
10:07
25 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև ժամը 18։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
22:07
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչումը
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչումը
19:37
24 Հոկտեմբերի 2023
Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար. գործը դատարանում է
2002-2014 թթ․–ին ատոմակայանի գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար դոլար
14:42
24 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և կզբաղվի  հայ հաուկջոկատայինների պատրաստմամբ, հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյուն
13:45
24 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
22:29
23 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան ռադարներով և հրթիռներով կուժեղացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը
12:27
23 Հոկտեմբերի 2023
Տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի ևս 4 երթուղի հասանելի է առցանց քարտեզում
11:23
23 Հոկտեմբերի 2023
Երևանի 85 մանկապարտեզներում գործում են երկարօրյա խմբեր
Երկարօրյա խմբերով մանկապարտեզների ցանկին կարելի է ծանոթանալ քաղաքապետարանում կայքում
20:47
20 Հոկտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա (ՖՈՏՈ)
Ուշադրություն․ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկը Երևանի կամուրջներից մեկի վրա․ ՖՈՏՈ