429.54
5.77
396.25
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ»-ի բաժանորդները տարաժամկետ վճարման հնարավորություն կունենան

12:32
06 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատանքի և տեղաշարժի հետ կապված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ընդառաջ է գնում բաժանորդներին և հանդես է գալիս իր շուկայում աննախադեպ «Տարաժամկետ վճարում» ծառայությամբ, հաղորդում է «Ռոստելեկոմի» մամուլի ծառայությունը։

«Ծառայությունը մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչև սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս և հավասարաչափ՝ ըստ ամիսների»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր նախորդ ամիսների ընթացքում կուտակել են 10.000 ՀՀ դրամ և ավել պարտք և դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամիսների ընթացքում:

«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերն՝ իր բաժանորդների կողքին լինելու դժվարին պահերին: Այժմ ընկերությունը, ևս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում արտակարգ իրավիճակի պատճառով կուտակված պարտքերը մարել տարաժամկետ վճարումների միջոցով: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ և հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են մինչև մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի և սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:

«Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում»,- նշում են ընկերությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1):

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:53
21 Հունվարի 2023
Թուրք-ադրբեջանական դաշինքին պետք չէ հզոր Հայաստան, նրանց պետք է ռեզերվացիա. Ոսկանյան (ՎԻԴԵՈ)
Թուրքիային և Ադրբեջանին պետք է հնարավորինս թույլ, կառավարելի Հայաստան, նշել է Վարդան Ոսկանյանը. ՎԻԴԵՈ
15:33
20 Հունվարի 2023
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը
13:23
20 Հունվարի 2023
Դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
Գլխավոր դատախազությունն ԱԺ–ին երեք միջնորդություն է ներկայացրել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
13:18
20 Հունվարի 2023
44-օրյա պատերազմի զոհերի զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՔԿ–ի շենքի մոտ
Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ
12:34
20 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է. ՊՆ
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում
12:24
20 Հունվարի 2023
Արցախի շրջափակման ընթացքում ԿԽՄԿ–ն Հայաստան է տեղափոխել 38 պացիենտ. Ամատունին ներկայացրել է միջնորդական առաքելության առանձնահատկությունները (ՎԻԴԵՈ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ներկայացրել է կառույցի միջնորդական դերի առանձնահատկությունները. ՎԻԴԵՈ
11:24
20 Հունվարի 2023
Վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել նախօրեին հրդեհից զոհված զինծառայողները, եղել է ժամանակավոր
01:12
20 Հունվարի 2023
Հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
Ինչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, ինչպես է բռնկվել հրդեհը. հրապարակվել են զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության հանգամանքները
19:41
19 Հունվարի 2023
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա. Փաշինյան
Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա, ընդգծել է Փաշինյանը
13:42
19 Հունվարի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է
11:55
19 Հունվարի 2023
Սպան, ելնելով ինքնապաշտպանական բնազդից, 5 լիտրանոց բենզինի տարան շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ. Փաշինյան
Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց գիշերը զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից