Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

12.02.2025, 11:59
Hayat Project–ի համահիմնադիր Ռուբեն Մխիթարյանը որոշել է իր թեկնածությունն առաջադրել Գյումրու քաղաքապետի թեկնածու
Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններում։

Մխիթարյանը ծնունդով գյումրեցի է։ Նա աշխատել է Armenia TV–ի ղեկավարի պաշտոնում, հետո վերադարձել է Գյումրի և դարձել Hayat Project հայտնի երաժշտական խմբի համահիմնադիրը։ Իրեն դիրքավորում է որպես գործող իշխանության դեմ պայքարող հասարակական գործիչ։

«Որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Քաղաքապետի պաշտոնն ինձ համար ինքնանպատակ չէ, ես իրական այլընտրանք են առաջարկում», – ասել է Մխիթարյանը տեսաուղերձում։

«Ես ուզում եմ իմ Գյումրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։ Իսկ Գյումրիի զարգացման այն ծրագիրը, որը ներկայացնելու ենք, լինելու է ամենապայծառն ու ամենաիրատեսականը»,- ասել է Մխիթարյանը։

Նա նշել է, որ Գյումրի  քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն։

«Այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ», – նշել է Մխիթարյանը։

Գյումրիում քաղաքական ճգնաժամի մասին

2024 թվականի հոկտեմբերի վերջին Գյումրու քաղաքապետ Վարդգես Բալասանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Քաղաքի ավագանիում նրա գլխավորած իշխող «Բալասանյան» խմբակցության անդամները նույնպես ամբողջ կազմով հրաժարվեցին մանդատներից՝ այդ մասին արձանագրություն ներկայացնելով ընտրական հանձնաժողով։

Ըստ մամուլի հրապարակումների՝ իշխող խմբակցության նման գործողությունների պատճառը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա համախոհների դեմ քրեական գործի հարուցումն է։ Նրանք մեղադրվում են պատմական Սև բերդին հարող հողատարածքների ապօրինի յուրացման մեջ։

Հայաստանի կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 12-ին որոշում կայացրեց կասեցնել Գյումրու ավագանու գործունեությունը։ Մեկ այլ որոշմամբ՝ նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 25-ից։ Հայաստանի պատմության առաջին փրայմերիզների արդյունքներով՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարում է Սարիկ Մինասյանը։