415.64
6.71
406.14
+30
Եղանակը Երևանում
Հայ

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կստանա պետական բնակարան

13:53
02 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարությունը ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողի համար սահմանեց բնակարանային ապահովման նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Загружается новость ... "Лево"

«Գործընթացը ենթադրում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունը ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում։ Իսկ 20 տարվա զինվորական ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչ պայմանագրի ժամկետը լրանալը առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունքի ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում։

Բացի այդ, նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու, մահանալու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին»,- ասաց Պապիկյանը։

Պաշպանության նախարարի խոսքով՝ բնակարաններն անհատույց օգտագործման  իրավունքով հատկացնելու կարգն ու պայմանները սահմանվելու են Կառավարության որոշումով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց նախագիծը, ըստ որի՝ ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ավարտած սպային հատկացվելու է պետական բնակարան։

«Ինքը բնակարանը այդ պահին ստանում է և կարող է այդ բնակարանը օգտագործել ինչպես ուզենա։ Կարող է բնակվել, կարող է վարձակալությամբ տալ, բայց չի կարող օտարել, որովհետև լիարժեք սեփականության իրավունք չի ստանում»,- ասաց Փաշինյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
05 Օգոստոսի 2022
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:16
05 Օգոստոսի 2022
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթար է. այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:54
04 Օգոստոսի 2022
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հիգիենայի խախտումներ. կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
11:03
04 Օգոստոսի 2022
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:00
03 Օգոստոսի 2022
Ավետիք Չալաբյանը 3 ամսով կալանավորվեց
Ավետիք Չալաբյանը կրկին 3 ամսով կալանավորվեց
10:28
03 Օգոստոսի 2022
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
Ադրբեջանցի զինծառայողը մոլորվել ու հատել է Հայաստանի հետ սահմանը, նա հանձնվել է ադրբեջանական կողմին
19:37
02 Օգոստոսի 2022
FLYONE ARMENIA–ն մեկնարկել է թռիչքներ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
Չվերթերն իրականացվելու են շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ
10:05
02 Օգոստոսի 2022
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
Ուշադրություն. այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում ու մարզերից մեկում
15:49
01 Օգոստոսի 2022
Արդշինբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է նոր վարկատեսակ
Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI
14:28
01 Օգոստոսի 2022
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
Բրյուսովի անվան համալսարանը հրապարակել է բուհ ընդունված դիմորդների ցանկը
14:11
01 Օգոստոսի 2022
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Օտարերկրյա հատուկ ծառայությունները ստացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
13:05
01 Օգոստոսի 2022
Բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժի որակավորում չունեցող, սակայն 30 կրեդիտ ստացած անձինք կարող են դասավանդել դպրոցում