ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին
08.11.2023,
15:00
ՌԴ–ում հայկական ապրանքներով փոխարինում են Եվրոպայից նախկինում եկող ապրանքները․ ՔՊ–ական պատգամավորը՝ Լարսի նշանակության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Լարսը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց այն նաև կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար։
Այս մասին ասաց ՔՊ–ական պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր լրագրողներին ԱԺ–ում։
Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ ՌԴ–ն 30 տարի այդ ճանապարհը նեղ էր պահում, «ոոովհետև այդ ճանապարհով ՀՀ–ից ՌԴ գնացող ապրանքներն իրենց համար չունեին կենսական նշանակություն»։
«Բայց երբ ամբողջ աշխարհն իրենց նկատմամբ սանկցիաներ կիրառեց, իրենք գնացին և այդ ճանապարհը լայնացրեցին; Սա փոխադարձ հետաքրքրություն ունեցող գործընթաց է, և այդ ճանապարհով հայկական ապրանքները գնում են ՌԴ, և այնտեղ փոխարինում են այն ապրանքներին, որոնք նախկինում Եվրոպայից էին գալիս, հետևաբար այդ ապրանքների կարիքն իրենք այնտեղ ունեն», – ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն է տարածել, որ Վերին Լարսի անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ։–0–

Загружается новость ... "Лево"