ՌԴ նախագահի հետ հանդիպումով պայմանավորված Փաշինյանն այսօրվանից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում
10:20
02 Ապրիլի 2021
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
«Բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով», – նշել է Գևորգյանը։–0–
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ